Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ճիշտ հագուստի ընտրություն. Մասնագետի խորհուրդները

Ճիշտ հագուստի ընտրություն. Մասնագետի խորհուրդները

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար Գեորգի Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կանանց ընտրած հագուստի և դրա առաջացրած խնդիրներից և նշեց, որ կոնքերից ներքև գոտիով ջինսերը, որ այդքան սիրում են կրել հայ կանայք ու աղջիկները թողնում են «անդուր տեսք. փորն է կախվում, կողքերից ու հետևից` ճարպերը»:

Բժիշկն իհարկե չի առաջարկում անցնել հայկական ավանդական հագուստի կամ հետ մնալ նորաձևությունից, սական փաստեց, որ կոնքերից ներքև ջինսերը արտարդվելով մեծ քանակությամբ Չինաստանից` ներկրվում է Հայաստան և դառնում նորաձև:

Նրա խոսքով, այդ ջինսերը կիպ են, միջադիր օգտագործելու ժամանակ կանաց մոտ առաջացնում են խնդիրներ և կինը կարող է գոնորեայով հիվանդանալ, արտադրություն և հետագայում` չբերություն:

Գեորգի Պողոսյանը խորհուրդ է տալիս ընտրել բնական նյութերից պատրաստված հագուստ, զերծ մնալ սինթետիկայից:

Կարճ «տոպիկները», որոնք այդքան սիրում են հագնել հայ աղջիկներն ու կանայք, բժիշկի հավաստմամբ, գուցե տեղին են Հավայներում, Ֆլորիդայի կամ Անթալիայի լողափերին, սակայն «քաղաքում դրանք թողնում են շատ տխուր տպավորություն» և հատկապես այն դեպքում, «երբ քո արձակուրդն արդեն ավարտվել է»,- կատակեց Գերոգի Պողսյանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ